Հաճախակի տրվող հարցեր

Արդյո՞ք հավելվածում ներկայացված հարցերը նույնն են, ինչ տեսական քննության ժամանակ։

Այո, հավելվածում ներկայացված հարցաշարերը և թեստերը կազմված են նույն հարցերից, ինչ և տեսական քննության թեստերը (բացառությամբ գունընկալման թեստերի, որոնցից միայն մի քանի օրինակ է ներկայացված հավելվածում)։

Ի՞նչ մուծումներ են նախատեսված քննությունների համար:

Տեսական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ (+բանկի միջնորդավճար՝ 300 դրամ)։ Գործնական քննության համար պետք է վճարել 13000 ՀՀ դրամ (+բանկի միջնորդավճար՝ 300 դրամ)։ Վարորդական իրավունքի վկայականի համար՝ 12000 ՀՀ դրամ, եթե բարեհաջող հանձնել եք երկու քննությունները։

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական։

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։ Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում․ 1. անձը հաստատող փաստաթուղթ 2. մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի 3. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ) ազգային վարորդական վկայական՝ գործող։ Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

Ո՞ր երկրներում է անցնում ՀՀ ՎԻՎ-ը:

ՀՀ ՎԻՎ-ով կարելի է մեքենա վարել բոլոր այն երկրներում, որոնք ստորագրել են 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիան։ Դրանցից են գրեթե բոլոր եվրոպական երկրները, ՌԴ-ն, Վրաստանը և այլն։

Կարծիքներ

sevak1293 ★★★★★ Շատ հարմար է քննության պատրաստվելու համար, արագ է աշխատում, աչքին հաճելի դիզայն ունի
LuVa96 ★★★★★ I’ve enjoyed using your app. It’s user-friendly, well-organized, and makes learning so much easier.
Մարի Ավետիսյան ★★★★★ Իմ հանդիպած ամենամատչելի տարբերակը որակով ու գրագետ վարել սովորելու համար .. Շնորհակալություն նման բազմաբնույթ հնարավորության համսր

Բեռնի՛ր հավելվածը և սկսի՛ր այսօր: